Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին օգոստոսին կմեկնի Կիև, և, ըստ հնդկական WION պարբերականի՝ սա կլինի նրա առաջին այցը երկիր 2022 թվականի ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո։
Ըստ Դելիի դիվանագիտական աղբյուրների՝ սպասվում է, որ այցը, որը դեռ նախապատրաստման փուլում է, տեղի կունենա օգոստոսի երրորդ շաբաթվա ընթացքում, ամենայն հավանականությամբ՝ օգոստոսի 23-ին։
2024-ի սկզբին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել վարչապետ Հնդկաստանի առաջնորդի հետ և նրան հրավիրել այցելել Կիև։





























