Ատլանտայի The Nelons գոսպել (ավետարանական երաժշտության) խմբի երեք անդամներ զոհվել են ուրբաթ ԱՄՆ Վայոմինգ նահանգի Ջիլետ քաղաքի մեձակայքում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով, հայտնել է USA Today-ը։
Գոսպել երաժիշտների ընտանիքը Ալյասկայում Gaither Homecoming Cruise միջոցառման ճանապարհին էր, ասված է Gaither Music Management Group-ի հայտարարության մեջ:
Վթարի հետևանքով զոհվել են Ջեյսոն և Քելի Նելոն Քլարկերը, Էմբեր և Նաթան Քիսթլերները և նրանց օգնական Մելոդի Հոջեսը: Օդաչուն՝ Լարի Հենին և նրա կինը՝ Մելիսան, նույնպես զոհվել են, ասված է հաղորդագրության մեջ։





























