Իսրայելի օկուպացրած Գոլանի բարձունքներում ֆուտբոլի դաշտի վրա շաբաթ օրը հրթիռակոծության հետևանքով զոհվել է ինը մարդ, հայտնել է իսրայելական 13-րդ հեռուստաալիքը:
Իսրայելի փրկարար ծառայությունը հայտնել է, որ ինը մարդ ծանր վիրավորվել է, երբ Լիբանանից արձակված հրթիռը հարվածել է Մաջդալ Շամս գյուղի դրուզների (արաբների էթնո-դավանական խումբ Լիբանանում, Սիրիայում, Հորդանանում և Իսրայելում) գյուղի ֆուտբոլի դաշտին: Բժիշկը պատմել է դեպքի վայրում ծանր վնասների և հրդեհի մասին։
Ֆուտբոլի դաշտի վրա հարձակմանը հաջորդել է Լիբանանում Իսրայելի հարվածին, որի հետևանքով շաբաթ օրը չորս զինյալ է սպանվել:
Ըստ Լիբանանի անվտանգության մարմինների երկու աղբյուրների՝ հարավային Լիբանանի Քֆարկիլայի վրա իսրայելական հարվածի ժամանակ սպանված չորս զինյալները տարբեր զինված խմբավորումների անդամներ են, և նրանցից առնվազն մեկը «Հըզբոլլահ» շարժումից է:





























