Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռիզե քաղաքում ոչ կառավարական կազմակերպությունների և ոլորտի ներկայացուցիչների հանդիպմանը հայտարարել է, որ հրավիրել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասին ելույթ ունենալ խորհրդարանում, սակայն նա չի եկել, գրում է Turkiye Gazetesi-ն։
«Ո՞վ ասաց, թե [Պաղեստինի նախագահ] Մահմուդ Աբասին չենք հրավիրել: Հրավիրել ենք, ինքը չեկավ։ Տեսնենք՝ կկարողանա՞ գալ։ Գուցե՝ գա, գուցեև՝ չգա։ Աբասը նախևառաջ մեզանից պետք է ներողություն խնդրի՝ մեր հրավերը չընդունելու համար»,- ասել է Էրդողանը։
Ըստ Թուրքիայի նախագահի՝ հոկտեմբերի 7-ից Թուրքիան դարձել է «մարդկության խիղճը»։
«Մենք չվարանեցինք միջոցներ ձեռնարկել Գազայի և Պաղեստինի մեր եղբայրների համար: Մենք այն երկիրն ենք, որը տարածաշրջան ամենաշատ մարդասիրական օգնությունն է ուղարկել։ Մենք ամբողջ աշխարհին պատմեցինք Իսրայելի իրականացրած ջարդերի մասին»,- ընդգծել է Էրդողանը։





























