Զինվորական և անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաները Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտին ներկայացրել են «Հըզբոլլահի դեմ տարբերակներ»՝ ի պատասխան Մաջդալ Շամսի հրթիռակոծության, որի հետևանքով զոհվել է 11 խաղաղ բնակիչ, տասնյակ մարդիկ վիրավորվել են, հաղորդում է Times of Israel-ը՝  վկայակոչելով Գալանտի գրասենյակին:

«Գալանտը որոշել է գործողությունների ուղղությունը և համապատասխան ցուցումներ է տվել պաշտպանության գերատեսչությանը», - ասվածէ Իսրայելի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ նախարարը հանդիպում է ունեցել Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Հերզի Հալևիի, Իսրայելի ընդհանուր անվտանգության ծառայության ղեկավար Ռոնեն Բարի, Մոսսադի ղեկավար Դեյվիդ Բարնեայի և այլ պաշտոնյաների հետ։

Հիշեցնենք, որ «Հըզբոլլահ»-ը հերքում է իր մասնակցությունը գրավյալ Գոլանի բարձունքներում ֆուտբոլային դաշտի վրա հրթիռակոծությանը։