Անգլիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Սաութպորտ քաղաքում հարձակման հետևանքով երկու երեխա է մահացել, իսկ վեց երեխա և երկու մեծահասակ շարունակում են մնալ հիվանդանոցում՝ ծայրահեղ ծանր վիճակում: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Մերսիսայդի ոստիկանապետ Սերենա Քենեդին։

«Այսօր առավոտյան տեղի ունեցած հարձակման հետևանքով երկու երեխա մահացել է դանակահարության հետևանքով: Ինը երեխա վիրավորվել է, նրանցից վեցը ծայրահեղ ծանր վիճակում են: Երկու մեծահասակները նույնպես ծանր վիճակում են», - ասել է Քենեդին: Նրա խոսքով՝ 17-ամյա դեռահասը, որը ծագումով Քարդիֆից է, ապրում է Սաութպորտի մերձակայքում գտնվող Բենքս գյուղում, ձերբակալվել է հարձակման կասկածանքով։

Նրա անունը չի նշվում։ Քենեդին հաստատել է, որ միջադեպը տեղի է ունեցել փոփ երգչուհի Թեյլոր Սվիֆթի պարի թեմայով երեխաների համար խմբակային պարապմունքի ժամանակ։