ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 29-ին հայտարարել է, որ պատրաստ է նախընտրական հեռուստաբանավեճի փոխնախագահ Քամալա Հարիսի հետ։
«Հավանաբար բանավեճ կլինի, ուստի պատասխանը դրական է, բայց ես կարող եմ դրա դեմ նաև հակափաստարկներ բերել», - Fox News-ին տված հարցազրույցում ասել է Թրամփը:
Նա միաժամանակ Քաալա Հարիսին «արմատական ձախակողմյան խելագար» է անվանել: «Նա կկործանի մեր երկիրը»,- հավելել է ԱՄՆ նախկին նախագահը։
Ավելի վաղ Թրամփի նախընտրական շտաբը հայտարարել էր, որ Հարիսի հետ հանրապետականների բանավեճի մանրամասները չեն կարող վերջնական տեսքի բերել, քանի դեռ Դեմոկրատական կուսակցությունը նախագահի իր թեկնածուին պաշտոնապես չի որոշել։





























