ԱՄՆ զինվորականները Ֆլորիդայում հիպերձայնային զենք են փորձարկե։ Դրա մասին СС-ին հայտնել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչը։
«ԱՄՆ բանակը և ռազմածովային ուժերը Ֆլորիդայի Կանավերալ հրվանդանում՝ ԱՄՆ տիեզերական ուժերի բազայում վերջերս սովորական հիպերձայնային համակարգի փորձարկումներ սկսեցին: Այս փորձարկումները կարևոր իրադարձություն էին դաշտային հիպերձայնային տեխնոլոգիայի զարգացման գործում: Կարևոր տեղեկություններ են ձեռք բերվել սարքավորումների և ծրագրային ապահովման շահագործման վերաբերյալ, որոնք կօգնեն մոտենալ հիպերձայնային զենքի տեղակայմանը»,- նշել է Պենտագոնի ներկայացուցիչը։ Նա հաստատել է, որ նմանատիպ փորձարկումներ են իրականացվել այս տարվա սկզբին։
Պենտագոնի պաշտոնյան չի պարզաբանել՝ արդյոք փորձարկումները հաջող են անցել։ Նա խնդրո առարկա համակարգերի վերաբերյալ այլ մանրամասներ չի ներկայացրել։
Պենտագոնի պաշտոնյաները բազմիցս խոստովանել են, որ հիպերձայնային զենք արտադրելու հարցում ԱՄՆ-ը հետ է մնացել Ռուսաստանից և Չինաստանից: Պաշտպանության նախարարության խոսնակ Պատրիկ Ռայդերը հուլիսի 16-ին հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները կարագացնի նման զինատեսակների մշակումն ու փորձարկումը։ Նա ճշտել է, որ նավատորմը և բանակը վերջերս են ավարտել Խաղաղ օվկիանոսի վրա հիպերձայնային հրթիռի փորձարկումը:





























