Մարոկկոյի թագավոր Մուհամեդ 6-րդը պետական տոնի Գահի օրվա կապակցությամբ ներում է շնորհել 2476 մարդու։ Նրանց թվում են տարբեր հանցագործությունների համար ազատազրկման դատապարտված մի քանի հայտնի լրագրողներ, բլոգերներ և սոցիալական ակտիվիստներ:
Ըստ Medias24 տեղեկատվական պորտալի՝ նրանց թվում են լրագրողներ Թաուֆիկ Բուաշրինը, Օմար Ռադին, Սուլեյման Ռայսունին, Իմադ Սթիտուն, Աբդեսամադ Այթ Աիշան: Բացի նրանցից, ներվածների ցանկում են ակտիվիստներ և բլոգերներ Ռեդա Թաուջնին և Յուսեֆ Հիրաշը, իրավապաշտպան Սաիդա Ալյամին և պատմաբան Մաատի Մունջիբը։
17-րդ դարից Մարոկկոն կառավարող Ալաուի դինաստիայի ներկայացուցիչ Մոհամմեդ 6-րդը գահ է բարձրացել 1999 թվականի հուլիսին՝ իր հոր՝ պետությունը 38 տարի ղեկավարած Հասան 2-րդի մահից հետո։ Լինելով Մուհամեդ մարգարեի անմիջական ժառանգորդը՝ միապետն օժված է ոչ միայն աշխարհիկ, այլև բարձրագույն հոգևոր իշխանությամբ, ինչպես նաև բացառիկ կրոնական կարգավիճակով։





























