Հնդկաստանում պարտքերի մեջ խրված բանվորը 19,22 կարատ կշռով խոշոր ադամանդ է գտել, որի արժեքը գրեթե հարյուր հազար դոլար է գնահատվել, հայտնել է CNN-ը։
«Նա շլացուցիչ փայլ ուներ։ Ես տեղնուտեղը գլխի ընկա, որ դա ադամանդ է», - ասել է 40-ամյա Ռաջու Գաուդը։
Ինչպես նշել են թղթակիցները, Գաուդը թանկարժեք քարը գտել է կառավարությանը պատկանող վարձակալված հանքում աշխատելիս: Դրանից հետո տղամարդն ու նրա կրտսեր եղբայրը ադամանդը հանձնել են իշխանություններին։ Աճուրդում վաճառելուց հետո գտված ադամանդի արժեքի առյուծի բաժինը կվերադարձվի եղբայրներին։
Գաուդը մտադիր է վաճառքից ստացված գումարով փակել պարտքերը, ապահովել ընտանիքի ապագան և հողատարածք գնել, հավելել են լրագրողները։





























