Վենեսուելայի ընդդիմության առաջնորդները հայտարարել են, որ իրենց միացյալ   թեկնածուն կիրակի անցկացված ընտրություններում 2,3 անգամ ավելի շատ ձայն է ստացել, քան գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն, որին նախօրեին Ազգային ընտրական հանձնաժողովը (NIS) ճանաչել է հաղթող։ Նրանք համաքաղաքացիներին կոչ են արել դուրս գալ զանգվածային բողոքի ցույցերի։

Ինքը՝ Մադուրոն, և նրա բարձրաստիճան պաշտոնյաները, սկսել են դավադրության տեսություններ հորինել, ըստ որոնց ընդդիմութունն իբր ցանկանում է իրենց զրկել օրինական իշխանությունից։

Միացյալ պլատֆորմի թեկնածու Էդմունդո Գոնսալեսը և ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն, ում փոխարեն նա ընտրվել է, քանի որ իշխանություններն արգելեցին նրան մասնակցել քարոզարշավին, հայտարարել են, որ տիրապետում են ընտրական կեղծիքների ապացույցների և իրական արդյունքներով փաստաթղթերի։

Երկուշաբթի երեկոյան նրանք ստացել են ընտրատեղամասերի 73%-ի քվեարկության արդյունքներով քվեարկության հաշվեթղթերը։ Դրանք վկայում են, որ Գոնսալեսին աջակցել է 6,2 միլիոն մարդ, իսկ Մադուրոյին՝ 2,7 միլիոն, դրա մաիսն հայտնել են Financial Times-ը և համաշխարհային այլ լրատվամիջոցներ։