ԱՄՆ Պետդեպարտամենտը 5 միլիոն դոլար է առաջարկել Մուհսին Շուքրի մասին տեղեկությունների համար, որը հայտնի է Ֆուադ Շուքր անունով, մինչ Իսրայելի այսօրվա հարձակումը։ «Հեզբոլլահի» աղբյուրներն ասում են, որ Շուքրը ողջ է մնացել հարձակումից, թեև նրա ճակատագիրը մնում է անհայտ, գրում է Al Jazeera-ն։
ԱՄՆ-ը Շուքրին անվանում է «Հեզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլայի ավագ ռազմական խորհրդական: Վաշինգտոնն ասել է, որ նա «առանցքային դեր է խաղացել» 1983 թվականին Բեյրութում ԱՄՆ ծովային հետեւակային կորպուսի զորանոցի ռմբակոծության մեջ, որի հետևանքով զոհվել է 241 ամերիկացի զինվոր:
ԱՄՆ-ն 5 միլիոն դոլար է առաջարկել Իսրայելի թիրախում հայտնված «Հեզբոլլահի» պաշտոնյայի մասին տեղեկությունների համար

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























