Երկրի բարձրագույն պաշտոնին հավակնող ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիս համոզմամբ ընտրաապայքարի իր գլխավոր մրցակից Դոնալդ Թրամփը փորձում է խուսափել իր հետ նախընտրական հեռուստաբանավեճին մասնակցելուց։

«Ընտրապայքարի դինամիկան փոխվում է: Եվ ապացույցներ կան, որ Դոնալդ Թրամփը դա զգում է։ Դուք, ըստ երևույթին, նկատել եք դա, որ անցյալ շաբաթ նա հրաժարվեց սեպտեմբերին տեղի ունեցած հեռուստաբանավեճին մասնակցելուց, որին նախապես համաձայնել էր»,- ասել է Հարիսը ջորջիա նահանգում անցկացված հանրահավաքում:

«Նա չի ցանկանում բանավիճել, բայց նրա թեկնածուն [Հանրապետականի փոխնախագահի թեկնածու Ջեյմս Դեյվիդ Վենսը] շատ է խոսում իմ մասին», - հավելել է նա: «Դոնալդ, հուսով եմ՝ կփոխես բանավեճի ժամանակ բեմում ինձ հետ հանդիպելու մասին կարծիքդ: Որովհետև, ինչպես ասում են, եթե ինչ-որ բան ունես ինձ ասելու, ասա իմ երեսին», - ընդգծել է Հարիսը: