Սենատոր Ջին Շահինը հերթական անգամ մտահոգություն է հայտնել Վրաստանում ընթացող գործընթացների՝ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման կապակցությամբ, որն, ըստ ամերիկացի քաղաքական գործչի, «ռուսական օրենքի արտացոլումն է»։ Վիճահարույց նախաձեռնությունն ընդունվել է՝ հակառակ վրացի ժողովրդի հակազդեցությանը, ըստ SOVA-ի՝ նշել է դեմոկրատ սենատորը ԱՄՆ Սենատում Վրաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ լսումների ժամանակ։

Ջին Շահինի համոզմամբ՝ Միացյալ Նահանգների կառավարությունը պետք է օգտագործի ֆինանսական պատժամիջոցներ կիրառելու իր լիազորությունները՝ նրանց նկատմամբ, «ովքեր պատասխանատու են կոռուպցիայի և գործողությունների համար և որը Վրաստանում հանգեցրել է ներկայիս իրավիճակին»:

«Ակտիվորեն դիտարկում ենք պատժամիջոցների ոլորտում տարբերակները», - Սենատի լսումների ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենը։

«Ես նախապես ոչինչ չեմ քննարկի, բայց կդիտարկենք դա [պատժամիջոցների հարցը]։ Սա վերաբերում է ոչ միայն նրանց, ովքեր կոռուպցիայից օգուտ են քաղել, այլ նաև մարդու իրավունքների խախտումների մեջ ներգրավվածներին։ Այս ամենի հետ մեկտեղ մենք հռչակել ենք քաղաքականություն, որն արդեն սահմանափակում է մուտքն ԱՄՆ:

Նա շեշտել է, որ Վրաստանի իշխող կուսակցության համար պետք է պարզ լինի, որ հետդարձի ճանապարհ կա։ Պետք է ազատ և արդար ընտրություններ անցկացվեն՝ առանց քաղաքացիական հասարակության նկատմամբ բռնության։

Ըստ Օ՛Բրայեն՝ իրենց ուզած «թափանցիկությունը» ստեղծելով, նույնիսկ այս «օտարերկրյա գործակալների» օրենքը համապատասխանեցնելով ԵՄ, այլ ոչ թե ռուսական օրենսդրությանը։ Եվ թույլ չտալ, որ Չինաստանը դառնա Անակլիայի խորջրյա նավահանգստի կառուցապատողը։

«Սրանք քայլեր են, որոնք շատ կարևոր են Վրաստանի համար։ Վստահելի գործընկեր լինելու դեպքում Վրաստանը կարող է շատ կարևոր դեր խաղալ։ «Միաժամանակ ցանկանում եմ ընդունել Կոնգրեսի անդամների ջանքերը՝ այս ուղերձը հասցնելու համար», - նշել է Ջեյմս Օ՛Բրայենը: