Իրանի արտաքին գործերի նախարարությունը Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը մեղսակից է անվանել ԱՄՆ-ին։

«ԱԳՆ-ն ընդգծում է ԱՄՆ կառավարության պատասխանատվությունը՝ որպես մեղսակից այս զազրելի ահաբեկչական գործողության իրականացմանը և սիոնիստական ​​ռեժիմի (Իսրայելի) կողմից պաղեստինցիների բռնազավթման և ցեղասպանության շարունակությունը։  

Այս ահաբեկչությունը ոչ միայն միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի,  ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում է, այլև լուրջ վտանգ է միջազգային խաղաղության և տարածաշրջանային անվտանգության համար», - ասվում է Իրանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ: