Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը մերժել է Գերմանիայում ամերիկյան հեռահար զենքեր տեղակայելու ծրագրերի քննադատությունը։ Այս քայլը կապ չունի «ՆԱՏՕ-ի երկակի լուծման» հետ, որը հանգեցրեց 1980-ականներին Գերմանիայում զանգվածային հակապատերազմական ցույցերի, ասել է գերմանացի նախարարն ԱՄՆ Հավայի նահանգ կատարած այցի ժամանակ։ «Այնպես որ, մենք պետք է ուշադիր տարբերակենք այս բաները», - ավելացրեց նա:
Նախարարը նաև նշել է, որ խոսքը Գերմանիայում սովորական սպառազինությունների տեղակայման մասին է, որոնք նախատեսված չեն միջուկային մարտագլխիկներով օգտագործելու համար։ «Սա պետք է շատ հստակ ընդգծվի՝ հանգստացնելու համար, ով մտահոգություններ ունի», - ավելացրեց նա:
Բացի այդ, Պիստորիուսը հիշեցրել է, որ Ռուսաստանը որոշ ժամանակ ունեցել է նմանատիպ և տարբեր հեռահարության զենքեր, խախտել է Միջին հեռահարության միջուկային ուժերի մասին պայմանագիրը (INF), ապա դուրս է եկել դրանից։
Նա ընդգծել է Ռուսաստանի «իսկական զսպման» անհրաժեշտությունը։ «Խնդիրը մեր կողմից բացը փակելն է. ոչ թե որևէ մեկին սպառնալու, այլ հասկացնելու համար, որ ՆԱՏՕ-ի տարածքի վրա հնարավոր, հավանական հարձակումը Ռուսաստանի համար այնքան թանկ գին կունենա, որ դրա ռիսկերը հնարավոր չի լինի հաշվարկել»,- բացատրել է նա։
Այսպես, Պիստորիուսը պատասխանել է Գերմանիայի խորհրդարանում հնչող քննադատություններին և որոշ քաղաքական գործիչների կոչերին՝ բարձրացնելու Բունդեսթագում քննարկման համար գերմանական հողում ամերիկյան նոր զենքեր տեղադրելու հարցը։ Մասնավորապես, նման կոչեր են հնչում իշխող կոալիցիայի մաս կազմող Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) պատգամավորների շրջանում։
Գերմանիան պատասխանել է ամերիկյան հեռահար սպառազինությունների տեղակայման վերաբերյալ քննադատություններին

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























