Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը կարծում է, որ Չինաստանի քաղաքականությունը անկայունություն է ստեղծում Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ Այս մասին քաղաքական գործիչն ասել է երեքշաբթի՝ այցելելով Հավայան կղզիներում ԱՄՆ-ի գլխավորած ռազմածովային զորավարժությունները, հայտնում է DPA-ն։ Հավայան կղզիներում ավարտվում են աշխարհի խոշորագույն ռազմածովային զորավարժությունները՝ RIMPAC-ը, գրում է DW-ն։
Դրանք վարում է ԱՄՆ Խաղաղօվկիանոսյան հրամանատարությունը։ Պիստորիուսն այցելեց գերմանացի նավաստիներին և ելույթ ունեցավ 1941 թվականի դեկտեմբերին ճապոնական հարձակման ժամանակ զոհված ամերիկացի զինվորների Պերլ Հարբորի հուշահամալիրում: Նրա խոսքով՝ Գերմանիան մեծ դեր է խաղում հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանում միջազգային իրավունքի և ազատության պաշտպանության գործում։ Եվրոպային այնտեղ կայունություն և անվտանգություն է պետք, վստահ է քաղաքական գործիչը։ «Մեկն առանց մյուսի անհնար է պատկերացնել», - ասաց նա:
Չինաստանն անկայունություն է ստեղծում Խաղաղ օվկիանոսում. Գերմանիայի պաշտպանության նախարարություն

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























