Նավթի գները նախորդ սեսիայի թռիչքից հետո հինգշաբթի շարունակել են աճել՝ Մերձավոր Արևելքում լարվածության աճի հետնապատկերում:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent-ի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը կազմում է մեկ բարելի դիմաց 81,55 դոլար, ինչը 0,71 դոլարով (0,88%) ավելի է, քան նախորդ առուվաճառքի փակման ժամանակ։ Չորեքշաբթի այս պայմանագրերն աճել են 2,77 դոլարով (3,6%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 80,84 դոլարի։
WTI տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ թանկացել են 0,75 դոլարով (0,96%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 78,66 դոլարի։ Նախորդ սեսիայի արդյունքներով այս պայմանագրերի արժեքն աճել է 3,18 դոլարով (4,3%)՝ առավելագույնը նախորդ տարվա հոկտեմբերից ի վեր՝ մեկ բարելի դիմաց հասնելով 77,91 դոլարի։




























