Շանհայի օդերևութաբանական ծառայությունը մայրաքաղաքում ծայրահեղ շոգի պատճառով հինգշաբթի հայտարարել է տագնապի բարձրագույն կարմիր մակարդակը։ Քաղաքապետարանը համապատասխան ծանուցումը տեղադրել է Wechat մեսենջերում։
Քաղաքի որոշ շրջաններում ջերմաչափը ստվերում բարձրացել է մինչև 40 աստիճան ըստ Ցելսիուսի, իսկ որոշ տեղերում գերազանցել է այդ նշագիծը։ Իշխանությունները բնակիչներին հորդորել են կրճատել դրսում անցկացրած ժամանակը և անհրաժեշտ նախազգուշական միջոցներ ձեռնարկել: Գործատուներին կոչ է արվում աշխատանքային գործընթացը կազմակերպելիս նկատի ունենալ օդի բարձր ջերմաստիճանը։
Արտակարգ իրավիճակների դեպքում քաղաքում արտակարգ իրավիճակների ծառայությունները պատրաստի վիճակում են։ Քաղաքի բնակիչների շրջանում միջադեպերի կամ ջերմային հարվածների մասին առայժմ տեղեկություններ չկան։ Այս ամառ կարմիր շոգի ահազանգ առաջին անգամ է հայտարարվել։
Չինաստանն ունի աղետների նախազգուշացման չորս՝ կապույտ, դեղին, նարնջագույն և կարմիր մակարդակի համակարգ:



























