Օգոստոսի 1-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանի և ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի հետ այցելել են ռազմարդյունաբերության կարևորագույն գործարաններից մեկը` «Davaro» ՍՊԸ:

Հանձնաժողովից NEWS.am-ին հայտնում են, որ այցի ընթացքում նրանք ծանոթացել են կատարված և իրականացվող աշխատանքներին, ինչպես նաև նոր ծրագրերին:

ՍՊԸ-ի ղեկավար անձնակազմի հետ պատգամավորները քննարկել են պետական պատվերներին և ՀՀ ռազմաարդյունաբերությանն ուղղված նոր ծրագրերի խոչընդոտների վերացմանն ուղղված հարցեր: