Ամերիկյան Time ամսագրի թղթակից Սայմոն Շուստերը խոսել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի հարաբերությունների պատմության մասին, ով, հավանաբար, շուտով կդառնա Դեմոկրատական կուսակցության թեկնածուն նոյեմբերի ընտրություններում։
Շուստերը խոսում է Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի մասին, որը տեղի է ունեցել ռուսական զորքերի կողմից Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից քիչ առաջ, հայտնում է BBC-ն։ Շուստերի խոսքով՝ Զելենսկու հետ զրույցի ժամանակ Հարիսը պնդել է, որ Ուկրաինայի նախագահը հրապարակայնորեն ընդունի լայնամասշտաբ պատերազմի մոտալուտ բռնկման անխուսափելիությունը։
Ըստ բանակցություններին մասնակցած ուկրաինացի պաշտոնյաների, Զելենսկին պատասխանել է ԱՄՆ փոխնախագահին ասելով, որ Վաշինգտոնը պետք է կանխարգելիչ պատժամիջոցներ սահմանի Ռուսաստանի դեմ՝ համոզելու նրան հրաժարվել իր ագրեսիայից։ Նա նաև հայտարարել է, որ եթե ներխուժումն իսկապես անխուսափելի է, ապա արևմտյան երկրները պարտավոր են Ուկրաինային տրամադրել բոլոր հնարավոր զինատեսակները դիմակայելու համար։
Հարիսը մերժել է երկու առաջարկներն էլ և պնդել, որ պատժամիջոցները չեն կարող կանխարգելիչ կերպով սահմանվել, քանի որ պատիժը չի կարող առաջանալ հանցագործության կատարումից առաջ:
Ինչ վերաբերում է զենքին, Շուստերը գրում է, որ Բայդենի վարչակազմը կարծում էր, որ Կիևին ժամանակակից համակարգեր տրամադրելը միայն կամրապնդի Պուտինի համոզմունքը, որ Ուկրաինան դառնում է ՆԱՏՕ-ի խամաճիկ:
Հրապարակման մեջ ասվում է նաև, որ Զելենսկու հետ շփումները սովորաբար պահպանում էր նախագահ Բայդենը, որը սերտ կապեր ուներ Ուկրաինայի հետ իր փոխնախագահությունից ի վեր։
Հարիսը նույնպես երբեք չի մեկնել Ուկրաինա՝ ի տարբերություն Բայդենի և նրա վարչակազմի հիմնական անդամների, ինչպիսիք են ազգային անվտանգության խորհրդականը, Պետդեպարտամենտի ղեկավարը կամ պաշտպանության նախարարը: Սակայն Հարրիսը վերջերս մասնակցել է Շվեյցարիայում կայացած խաղաղության համաշխարհային գագաթնաժողովին, որը կազմակերպել էր Ուկրաինան։
Սպիտակ տան ներկայացուցիչները նաև պնդում են, որ նա նույնքան վճռական է Կիևին օգնելու հարցում, որքան ԱՄՆ ներկայիս նախագահը, գրում է Շուստերը։
Քամալա Հարիսի և Զելենսկու հարաբերություններում դժվար պահեր են եղել. Time

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























