Հայրենիքի դավաճանները, որոնք գերիների փոխանակման շրջանակում, մեկնել են արևմուտք, չպետք է մոռանան երկրային գոյության անցավոր լինելու մասին: Այս, ինչպես նաև երկյուղով իրենց շուրջը նայելու խորհուրդը տվել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը իր Telegram ալիքում՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև գերիների փոխանակումը։

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը պարզաբանել է, որ խոսքը «ոչ համակարգային ընդդիմության մասին է, որը փրփուրը բերանին, լեզուն դուրս գցած, ձգտում էր իշխանության, կամ նրանց մասին, ովքեր անկեղծորեն, դողալու աստիճանի, ատում են իրենց Հայրենիքը, խոսքով ու գործով փորձում ոչնչացնել ընդհանուր քաղաքացիական խաղաղությունն ու գաղափարական հիմքերը», որոնց նա դավաճաններ է որակել։

«Թող չմոռանան այս աշխարհում իրենց գոյության անցավոր լինելու մասին: Մի խոսքով, թող երկյուղով շուրջբոլորը նայեն,- խորհուրդ է տվել Մեդվեդևը։- Իսկ ընդհանրապես, թող վառվեն դժոխքում»։