Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության ռազմական թղթակից Եվգենի Պոդդուբնին վիրավորվել է Կուրսկի շրջանում ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման ժամանակ։ Նա հիվանդանոցում է, ըստ ТАСС-ի՝  հայտարարել է հեռուստաալիքը։

«Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության ռազմական թղթակից Եվգենի Պոդդուբնին վիրավորվել է Կուրսկի շրջանում ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով։ Նա այժմ մարզային հիվանդանոցում է»,- ասված է ՀՌՊՀ հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ հաղորդվել էր,  որ Պոդդուբնին  զոհվել է Կուրսկում: