ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը CBS հեռուստաալիքի հարցազրույցում հայտնել է, որ վստահ չէ, որ իշխանությունը խաղաղ կհանձնվի, եթե Դոնալդ Թրամփը նոյեմբերին պարտություն կրի նախագահական ընտրություններում՝ նշելով նրա մեկնաբանություններն այն մասին, որոնք ենթադրում են, որ նա կպարտվի միայն այն դեպքում, եթե նրանից գողանան ընտրությունները։

«Եթե Թրամփը հաղթի, ապա ոչ, ես բնավ վստահ չեմ,- ասել է Բայդենը։- Նկատի ունեմ այն, որ եթե Թրամփը պարտվի, բնավ վստահ չեմ։ Նա լուրջ է ասում, այդ բոլոր խոսակցություններն այն մասին են, որ եթե մենք պարտվենք, ապա կլինի արյունալի սպանդ, դա կլինի կեղծված ընտրություն»,- ասել է նա։

Բայդենը նաեւ զգուշացրել է, որ Թրամփը պատրաստվում է նորից վիճարկել ընտրությունների արդյունքները նոյեմբերին, ինչպես դա արեց 2020թ.։

«Տեսեք, թե ինչ են նրանք այժմ փորձում անել ընտրական օկրուգներում, որտեղ մարդիկ հաշվում են ձայները... նրանք տեղերում նշանակում են մարդկանց այն նահանգներում, որտեղ պատրաստվում են հաշվել ձայները, ճի՞շտ է։ Դու չես կարող սիրել քո երկիրը միայն այն ժամանակ, երբ հաղթում ես»,- ավելացրել է ԱՄՆ նախագահը։