Սերգիեւ Պոսադի ղեկավար Դմիտրի Ակուլովը եւ տեղի Բազմաֆունկցիոնալ կենտրոնի ղեկավարը ձերբակալվել են կոռուպցիոն հանցագործության, այն է՝ կաշառք վերցնելու կատարման կասկածանքով, ՏԱՍՍ-ին հայտնել են Մոսկվայի մարզի ՔԿ Գլխավոր քննչական վարչության մամուլի ծառայությունում։

«Ռուսաստանի ՔԿ Մոսկվայի մարզի ԳՔՎ հատկապես կարեւոր գործերի հետաքննության 2-րդ վարչության քննիչը հարուցել է քրեական գործ Սերգիեւ-Պոսադի քաղաքային օկրուգի ղեկավարի դեմ կաշառք սանալու կասկածանքով, ինչպես նաեւ տեղի Բազմաֆունկցիոնալ կենտրոնի ղեկավարի դեմ, որը կասկածվում է կաշառք տալու եւ խարդախության մեջ»,- նշվել է հաղորդագրությունում։

Քննության տվյալներով՝ 2019թ. հունվարից մինչեւ 2024թ. հուլիս քաղաքային օկրուգի ղեկավարը մշտապես կաշառք է ստացել ԲՖԿ ղեկավարությունից ընդհանուր հովանավորության եւ աչքակապության համար։ «Ընդհանուր գումարով նա ստացել է մոտ 15 մլն ռուբլի»,- ավելացրել են մամուլի ծառայությունում։

Բացի այդ, նույն ժամանակամիջոցում տեղի ԲՖԿ ղեկավարը կետրոնում ֆիկտիվ աշխատանքի է տեղավորել մոտ հինգ անվանական աշխատակիցների, որոնք փաստացի չեն աշխատել, բայց աշխատավարձ են ստացել։

Նշված ժամանակամիջոցում նրանց փոխանցվել է ավելի քան 15 մլն ռուբլի։ Որպես աշխատավարձ փոխանցված գումարները կանխիկացվել են ԲՖԿ ղեկավարի կողմից։

Կասկածյալների հետ արդեն իրականացվել են քննչական գործողություններ։ Քննությունը կմիջնորդի դատարանի առջեւ ձերբակալելու քաղաքային օկրուգի ղեկավարին։ ԲՖԿ ղեկավարը ավելի վաղ էր վերցվել կալանքի։