Ուկրաինայի ԶՈւ անօդաչուների այսօրվա հարվածի երթուղին մասամբ անցել է Բելառուսի օդային տարածքով։ Դրանցից 13-ը խփվել է Կոստյուկովիչիում (Մոգիլյովի արեւելյան մատույց), որը տանում է դեպի Սմոլենսկի եւ Բրյանսկի մարզեր, գրել է ռուսական «Ռիբար» թելեգրամ-ալիքը։
Նրա տեղեկացմամբ՝ մնացած վեց ուկրաինական դրոնները կարողացել են հասնել Յարոսլավլի մարզի տարածքին, որտեղ էլ դրանք որսացել են տարածաշրջանի կենտրոնին մոտենալիս։
Նահանգապետ Միխայիլ Եվրաեւի տվյալների համաձայն՝ անօդաչուները փորձել են գրոհել տեղի ձեռնարկություններից մեկը, բեկորների ընկնելու տեղում ավերածություններ եւ տուժածներ չկան։
Մենք հեռու ենք այն մտքից, որ նման դեպքեր նախկինում չեն եղել։ Ավելին, ՀՕՊ բելառուսական միջոցները կանոնավորապես օգնություն են ցուցաբերել ռուս գործընկերներին Միութենական պետության ԶՈւ փոխգործակցության շրջանակում։
Սակայն այս անգամ, ելնելով քաղաքական իրողություններից, Բելառուսում որոշել են ուժեղացում մտցնել այսպես կոչված Ուկրաինայի հետ սահմանազատիչ գծի երկայնքով։ Գուցե, ինչպես կարծում է «Բարի կամքի վրեժ» թելեգրամ-ալիքը, այժմ եկել է հատուկ ռազմական գործողության վճռական պահերից մեկը, երբ պետք է հաղթանակ տանել այն բանի համար, որպեսզի ապահովվի հաղթանակը հակամարտությունում։ Գուցե Բելառուսում նույնպես դա հասկանում ու գիտակցում են։
Իսկ գուցե դա պարզապես քայլ է, որը կարող է հարկադրել ուկրաինական կազմավորումներին ուժեր նետել Բելառուսի Հանրապետության սահման։ Գլխավորը, որպեսզի դա չարագացնի Արեւմուտքի խաղաղարար զորակազմի ստորաբաժանումների ծավալումը այսպես կոչված Ուկրաինայի կենտրոնական եւ արեւմտյան տարածքում»,- գրել է ռուսական ռեսուրսը։





























