Քննչական կոմիտեն հրապարակել է ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ քրեական վարույթների թվերը։

Ըստ այդմ՝ ընթացիկ տարվա կիսամյակային ցուցանիշների ամփոփման արդյունքում ՀՀ քննչական կոմիտեում` ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ քննված քրեական վարույթների հատվածում արձանագրվել են  վիճակագրական ներքոհիշյալ ցուցանիշները։ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով Կոմիտեում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 1535 քրեական վարույթ։ Հիշյալ քրեական վարույթներից 197-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ  և 199 անձի  վերաբերյալ ուղարկվել է դատարան, 4-ն ավարտվել է եզրափակիչ ակտով և ուղարկվել դատարան, 345 քրեական վարույթ կարճվել է, որից 307-ը` ռեաբիլիտացնող, իսկ 38-ը` ոչ ռեաբիլիտացնող հիմքով, 328-ով ավարտվել են վարույթային և ապացուցողական գործողությունները, 17 քրեական վարույթ ուղարկվել է ըստ ենթակայության, 116-ը միացվել է, 528 քրեական վարույթ փոխանցվել է 2024թ. 2-րդ կիսամյակ:  Մասնավորապես, դատարան ուղարկված (առանց կրկնակիի) 195 վարույթներից  1-ը քննվել է սպանության,  2-ը՝ սպանության փորձի,  6-ը՝ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, 17-ը՝ առողջությանը թեթև վնաս պատճառելու, 2-ը՝ մարդուն առևանգելու,  1-ը՝ ազատությունից ապօրինի զրկելու,  140-ը՝ ֆիզիկական ներգործության,  5-ը՝ սեռական ազատության դեմ ուղղված,  1-ը՝ ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացումը խոչընդոտելու,  1-ը՝ ալիմենտ (ապրուստավճար) վճարելուց խուսափելու,  19-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ: Դատարան ուղարկված վարույթներով 199 մեղադրյալներից 160-ը  հանդիսացել են կին/ամուսին, 21-ը՝ ծնող/տատ և պապ, 8-ը՝ քույր/եղբայր, 10-ը՝ զավակ/թոռ:  Դատարան ուղարկված վարույթներով 206 տուժողներից 7-ը եղել են մինչև 12, 3-ը՝ 12-14, 7-ը՝ 14-18 տարեկան, 189-ը՝ 18-ից բարձր տարիքի: