ԱՄՆ-ում 2024 թվականի ապրիլին հողմային տուրբինների արտադրած էլեկտրաէներգիայի քանակը գերազանցել է ածուխով աշխատող կայանների արտադրած էլեկտրաէներգիայի քանակը։
Դրա մասին ասվում է ԱՄՆ էներգետիկայի նախարարության զեկույցում։
Հողմատուրբիններն արտադրել են 47,7 գիգավատ/ժամ էլեկտրաէներգիա, իսկ ածուխով աշխատող կայանները՝ 37,2 գիգավատ/ժամ: Ընդհանուր առմամբ, Միացյալ Նահագներում ածխային էլեկտրակայանների հզորությունը կրճատվում է։




























