Ֆրանսիայի Վար դեպարտամենտի պրեֆեկտուրայից հայտնել են, որ հայտնաբերվել է ավիաշոուի ժամանակ կործանված ինքնաթիռի օդաչուի մարմինը։

«Տուլոնի դատական ​​տրիբունալի դատախազը հետաքննություն է սկսել՝ պարզելու համար վթարի պատճառները»,- ըստ РИА Новости-ի՝ ասված է պրեֆեկտուրայի կայքում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ վթարի վայրում անվտանգությունն ու փրկարար ծառայությունների աշխատանքը ապահովելու նպատակով մինչև հետագա ծանուցումը նավարկությունը կարգելվի։