Ուկրաինան կորցրել է մոտ 9 ԳՎտ էներգահզորություն, ինչը կազմում է ձմռանն անհրաժեշտ էլեկտրաէներգիայի կեսը։ Այս մասին Financial Times-ի հարցազրույցում ասել է էներգետիկայի հարցերով հանձնակատար Կադրի Սիմսոնը։ Նրա կարծիքով՝ հաջորդ դաժան ձմեռը կարող է ուկրաինացի ժողովրդի կենսադիմացկունության փորձություն լինել։ Նա ավելացրել է, որ էլեկտրաէներգիայի արտադրության դեֆիցիտը կստիպի Ուկրաինայի կառավարությանը հովհարային անջատումներ մտցնել, ինչը նշանակում է ջրապոմպերի, ջրմուղ ցանցերի աշխատանքի եւ ջեռուցման բացակայություն։

«Դրանց հետեւանքները մեղմում են տաք ամառային ամիսները, սակայն ձմռանը երկրի որոշ շրջաններ կարող են հարմար չլինել կյանքի համար։ Բարձր է Ուկրաինայում հումանիտար աղետի հավանականությունը»,- նշել է Սիմսոնը։