Բամբակի արտադրամասի հրդեհից տուժածներ չկան։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է NEWS.am–ի թղթակիցը։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Իսակովի պողոտայում գտնվող արտադրամասում խոշոր հրդեհ էր բռնկվել։ Հրդեհը մարելու համար դեպքի վայր էր մեկնել 6 մարտական հաշվարկ։ Հրդեհը մարվել է ժամը 17։18-ին։





























