117-ամյա ամերկյան իսպանուհի Մարիա Բրանյասի մահից հետո «Աշխարհի ամենատարեց մարդու» կոչումը կփոխանցվի նախկինում լեռնագնացությամբ զբաղված 116-ամյա ճապոնուհուն, հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով «Հերոնտոլոգիա» հետազոտական խմբին:
Ճապոնիայի արևմտյան Աշիա քաղաքում ապրող Տոմիկո Իտոոկան ծնվել է 1908 թվականի մայիսի 23-ին։
Երեք երեխաների մայր Իտոոկան ծնվել է այն տարում, երբ Էյֆելյան աշտարակից ուղարկվել է առաջին հեռահար ռադիոհաղորդագրությունը, իսկ առաջին ինքնաթիռի նախագծող և կառուցող Ռայթ եղբայրները Եվրոպայում և Ամերիկայում կատարել են առաջին հանրային թռիչքները:
70 տարեկանում Իտոոկան դեռևս լեռնագնացությամբ էր զբաղվում և երկու անգամ բարձրացել էր Ճապոնիայի 3067 մետր բարձրություն ունեցող Օնտակե լեռը: Հետազոտական թիմը նշել է, որ նա զարմացրել է իր ուղեցույցին նրանով, որ արշավային կոշիկի փոխարեն մարզկոշիկով է մագլցել լեռը,:
100 տարեկանում Տոմիկո Իտոոկան առանց ձեռնափայտի հաղթահարել է Ճապոնիայի տաճարի երկար քարե աստիճանները։





























