Բրիտանական Express տաբլոիդը հրապարակել է քայլելու համար առավել հարմար եվրոպական քաղաքների վարկանիշային աղյուսակը։ Ըստ liga.net-ի՝ պարբերականն ընտրել է այն քաղաքները, որտեղ զբոսաշրջիկները կարող են մեկ ժամից էլ քիչ ժամանակում հասնել հիմնական տեսարժան վայրեր։
Ընտրության հիմնական չափանիշներն են ավտոմեքենաներից զերծ տարածքները, ջրանցքները և պատմական ճարտարապետությամբ հարուստ շրջանները:
Լավագույն տասնյակում են հայտնվել Ստոկհոլմը, Տալլինը, Պորտուն, Մադրիդը, Էդինբուրգը, Համբուրգը Աթենքը Ռիգան, Վենետիկը և Ֆլորենցիան:





























