133 հազար մարդ լքել է Կուրսկի մարզի սահմանամերձ շրջանները, ըստ РБК-ի՝ դրա մասին նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ սահմանամերձ շրջաններում տիրող իրավիճակին նվիրված խորհրդակցությանը հայտարարել է նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիռնովը։
Ըստ մարզի ղեկավարի՝ սահմանային գոտում մնացել է մոտ 20 հազար մարդ։
Ընդհանուր առմամբ, օպերատիվ շտաբի որոշմամբ արտաբնակեցման ու տարհանման մասին որոշված գոտում 152,5 հազար մարդ էր բնակվում։





























