Գազայի հատվածում տարհանման հաջորդական հրամանները, այդ թվում միայն օգոստոսի 12 հրամանները, տեղահանել են Գազայի 2,3 միլիոն բնակիչների մոտ 90 տոկոսը Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի սկսվելուց ի վեր, հայտնել է Պաղեստինյան անկլավում մարդասիրական հարցերով ՄԱԿ-ի բարձրաստիճան պաշտոնյա Մուհաննադ Հանդին, տեղեկացնում է AP-ն։
Ըստ Հանդիի, տարհանման հրամանները խաղաղ բնակիչներին պաշտպանելու փոխարեն, վտանգի են ենթարկում նրանց։
«Նրանք ստիպում են ընտանիքներին նորից փախչել, հաճախ կրակահերթի տակ և այնպիսի փոքր գույքով, որը նրանք կարող են տանել իրենց հետ, դեպի անընդհատ փոքրացող տարածք, որը գերբնակեցված է և վտանգավոր»,- ասել է նա:
Տարհանման վերջին հրամանները հանգեցրել են նրան, որ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը զրկվել է Գազայի կենտրոնում Դեյր էլ-Բալահում գտնվող իր պահեստի հասանելիությունից, ասել է ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը:




























