Կուրսկի ուղղությամբ գերեվարված 115 ռուս զինվորականներ ազատ են արձակվել, իսկ ի պատասխան Մոսկվան հանձնել է ուկրաինական զինված ուժերի 115 ռազմագերիների։
Նման հայտարարությամ հանդես է եկել ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Ինչպես հայտնում է Комсомольская правда-ն, այս պահին ռուսական բանակի ամբողջ անձնակազմը Բելառուսում է, որտեղ հնարավորություն է ընձեռվել կապ հաստատել հարազատների հետ։ Գերվարված զինվորականներին տուն վերադարձնելու գործում միջնորդի դեր է ստանձնել Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունը





























