Ռուսաստանը ցանկանում էր «ոչնչացնել» Ուկրաինան, բայց պատերազմը վերադարձել է «իր տուն»։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Վաղ թե ուշ ուկրաինական պատասխանը կհասնի ցանկացած կետի Ռուսաստանի Դաշնությունում, որը վտանգի աղբյուրն է մեր պետության կյանքի ու մեր ժողովրդի համար։ Իսկ նա, ով ցանկանում է մեր երկիրը վերածել բուֆերային գոտու, պետք է մտածի այն մասին, որպեսզի թույլ չտա, որ իր երկիրը վերածվի  բուֆերային դաշնության։

Հիվանդ պապը Կարմիր հրապարակից, որը մշտապես բոլորին սպառնում է կարմիր կոճակով, չի թելադրելու մեզ իր ինչ-որ կարմիր գծերը։ Ինչպես ապրենք, որ ճանապարհով գնանք եւ ինչ ընտրություն անենք»,- ավելացրել է Զելենսկին, տեղեկացրել է ՈւՆԻԱՆ-ը։