ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի Անկախության օրվա կապակցությամբ:

ԱԳՆ-ն ջերմորեն շնորհավորել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության ժողովրդին և կառավարությանն Ազգային տոնի կապակցությամբ։ 

«Մեր ժողովուրդների ամուր բարեկամությունը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում սերտ համագործակցությունը հիմք են հանդիսանում ապագա ձեռքբերումների և առաջընթացի համար»,- նշված է ՀՀ ԱԳՆ X-ի միկրոբլոգում: