Բոսֆորի նեղուցը ժամանակավորապես փակ է երկու ուղղություններով, Sredina նավթալցանավի անսարքության պատճառով, նավը նավարկում է Պանամայի դրոշի ներքո։ Այս մասին տեղեկացրել է Թուրքիայի Ափային պահպանության գլխավոր վարչությունը։

«[Sredina] լցանավը, որը 171 մետր երկարություն ունի, անսարքություն է հայտնաբերել շարժիչում Բոսֆորի հյուսիսային մաս մտնելիս, երբ Ռումինիայից նավարկում էր դեպի Լիբիա։ Նավին անհապաղ քարշակ նավ է մոտեցել»,- տեղեկացրել է վարչությունն X-ի իր էջում։

Նավերի մոնիթորինգի Marinetraffic սերվիսում նշվել է, որ լցանավը ռուսական Նովոռոսիյսկ նավահանգստից նավարկում էր Բենգազի։ Vesselfinder կայքը նշել է, որ Sredina-ն Բոսֆոր է մտել Սեւ ծովի արեւմտյան մասից, Բուլղարիայի կողմից։