Գազայում բնակելի տանը հասցված իսրայելական հարվածի հետեւանքով զոհվել է հինգ մարդ։ Այս մասին տեղեկացրել է WAFA պաղեստինյան լրատվական գործակալությունը։
Հինգ պաղեստինցի զոհվել, մի քանի հոգի վիրավորվել է այն բանից հետո, երբ իսրայելական զորքերը ռմբակոծել են Գազ քաղաքի հիվանդանոցի կողքին գտնվող տունը, նշել է գործակալությունը։
Իրավիճակը Մերձավոր Արեւելքում սրվել է 2023թ. հոկտեմբերի 7-ից հետո, երբ ՀԱՄԱՍ արմատական շարժման գրոհայինները Գազայի հատվածից մտան իսրայելական տարածք, թափանցումն ուղեկցվեց սահմանամերձ բնակավայրերի բնակիչների սպանություններում, պատանդառմամբ։ Ի պատասխան՝ Իսրայելը ռազմական գործողություն սկսեց Գազայում՝ նպատակ ունենալով ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի քաղաքական եւ ռազմական կառույցը եւ ազատ արձակել պատանդներին։





























