Rabobank-ը թարմացրել է կաթնամթերք արտադրող խոշորագույն ընկերությունների տարեկան վարկանիշը՝ Global Dairy Top-20-ը՝ հիմնվելով 2023 թվականի արդյունքների վրա։

Ինչպես և մեկ տարի առաջ, ցուցակը գլխավորում էր ֆրանսիական Lactalis-ը, ընդ որում խումբը դարձել է առաջին արտադրողը, որի եկամուտը կաթնամթերքի վաճառքից գերազանցել է 30 միլիարդ դոլարը, ըստ Agroexoprt-ի՝ վերջին 4 տարիների ընթացքում Lactalis-ի վաճառքներն աճել են ավելի քան 11 մլրդ դոլար:

Վարկանիշում ընդգրկված ընդամենը ութ ընկերություն է պահպանել իր դիրքերը 2022 թվականի համեմատ։ Nestlé-ն և Dairy Farmers of America-ն փոխանակել են տեղերը՝ համապատասխանաբար զբաղեցնելով 2-րդ և 3-րդ տեղերը: Գների զգալի աճի պատճառով Fonterra, Arla Foods, FrieslandCampina և Mengniu ընկերությունները նահանջել են մեկ հորիզոնականով։

Աշխարհի կաթնամթերք արտադրող 20 խոշորագույն ընկերությունների միացյալ շրջանառությունը 2023 թվականին դոլարային արտահայտությամբ աճել է ընդամենը 0,3%-ով՝ նախորդ տարվա 8,1%-ով աճելուց հետո։ Անցյալ տարի կաթի գների անկումը, համեմատած 2022 թվականի բարձր ցուցանիշների հետ, աճի զգալի դանդաղման հիմնական գործոնն էր։