Ազգային ժողովի բակում օգոստոսի 26-ին տեղի է ունեցել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հանդիպումն ԱԺ «Ամառային դպրոց» 3-րդ ծրագրի մասնակիցների հետ: Այս մասին NEWS.am–ին հայտնում է ԱԺ հասարակության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։

Նշվում է, որ Ալեն Սիմոնյանը հանդես է եկել բացման խոսքով, ողջունել աշակերտներին ու շնորհակալություն հայտնել ծրագրին մասնակցելու եւ ցուցաբերած ակտիվության համար: Այնուհետեւ խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է օրենսդիր մարմնի գործունեությանը վերաբերող որոշ մանրամասներ, խոսել քաղաքական գործչի կերպարային առանձնահատկություններից:

DAV_9665.jpg (3.91 MB)

Հարցուպատասխանի ձեւաչափով անցկացված քննարկումների ժամանակ ԱԺ նախագահը պատասխանել է պատանիներին հետաքրքրող տարաբնույթ հարցերի: Ալեն Սիմոնյանն անդրադարձել է նաեւ Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը եւ բաց ու թափանցիկ ընտրությունների անցկացման կարեւորությանը վերաբերող հարցերին եւ ընդգծել, որ կրթված, գրագետ ու պահանջատեր երիտասարդությունն է պետության ապագայի ամուր հիմքը: