Դեկտեմբերի 1-ը ողջ աշխարհում նշվում է, որպես ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր: Հայկական Կարմիր խաչի ընկերությունը /ՀԿԽԸ/, անմասն չի մնում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելմանն ուղղված միջոցառումներին: «Կողմնորոշվելու ժամանակն է» ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրի շրջանակներում Հայկական Կարմիր խաչի ընկերությունը կազմակերպում է մի շարք միջոցառումներ.

1. Տեղեկատվական քարոզարշավ 10 մարզերի մեծ քաղաքներում, որի շրջանակներում ՀԿԽԸ կամավորները տարածելու են տպագիր նյութեր

2. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ տեղեկություններ պարունակող բջջային կարճ հաղորդագրությունների ուղարկում` ՎիվաՍելլ-ՄՏՍ-ի հետ համագործակցությամբ

3. Ինտերնետային հաղորդագրության տեղադրում odnoklassniki.ru սոցիալական կայքում:

4. ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրների լուսաբանում լրատվամիջոցներով (ՀԿԽԸ անձնակազմի եւ կամավորների մասնակցություն հեռուստահաղորդումներին, նյութերի տպագրում եւ տեղադրում համացանցում)

Ինչպես նաեւ համատեղ միջոցառումներ Վորլդ Վիժն Հայաստան Միջազգային բարեգործական կազմակերպության, Ֆլեշմոբ Դիվիզիայի եւ DLaboratory-ի հետ համագործակցությամբ: Միջոցառումներին աջակցում է նաեւ Եվրոպական Տարածաշրջանային Ակադեմիայի ուսանողական խորհուրդը:

• ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված երթ, որը մեկնարկելու է Երեւանի Մինաս Ավետիսյան 4-րդ փողոցից ժամը 12:30-ին եւ հանգրվանելու է Եվրոպական Տարածաշրջանային Ակադեմիայի շենքի տարածքում:

• Տեղեկատվական քարոզարշավ Երեւանում, որի շրջանակներում երիտասարդները կտարածեն տպագիր տեղեկատվական նյութեր ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ:

• Բրեյն Ռինգ` ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի թեմայով, 5 միջնակարգ դպրոցների աշակերտների համար, որը տեղի կունենա Երեւանի թիվ 85 միջնակարգ դպրոցում: Մեկնարկը` ժամը 15:00-ին:

• Ֆլեշմոբ, որը տեղի կունենա Հյուսիսային պողոտայում ժամը 18:30-ին: