Առնվազն 20 մարդ զոհվել է Գազայի հատվածի կենտրոնական եւ հարավային մասերին Իսրայելի բանակի հասցրած հարվածներից։ Այս մասին տեղեկացրել է Կատարի Al Jazeera հեռուստաալիքը։
20 պաղեստինցի զոհվել է իսրայելական վերջին հարվածների հետեւանքով, հիմնականում Դեյր-էլ-Բալահում (Գազայի կենտրոնական մաս) եւ Խան Յունիսում (հարավ), նշել է հեռուստաալիքը։
Նրա տվյալներով՝ ընդհանուր առմամբ զոհվել է 40 476 մարդ, վիրավորվել 93 647 հոգի 2023թ. հոկտեմբերից Գազայի դեմ Իսրայելի շարունակվող պատերազմում։





























