Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովը շաբաթ երեկոյան խնդրել է ֆրանսիացի միլիարդատեր Քսավյե Նիելին տեղեկացնել իրեն ոստիկանական կալանքի տակ պահելու մասին, հայտնում է BFMTV-ն։

Ըստ ֆրանսիական լրատվամիջոցների՝ սա Telegram-ի համահիմնադիրի առաջին զանգն է, սակայն հայտնի չէ՝ արդյոք նրան հաջողվել է հեռախոսով կապ հաստատել միլիարդատիրոջ հետ։

Քսավյեր Նիելը հեռահաղորդակցական Iliad ընկերության, Free Mobile ինտերնետ պրովայդերի, Monaco Telecom-ի և Orange Switzerland-ի սեփականատերն է:

Նրան են պատկանում նաև ֆրանսիական Le Monde պարբերականի բաժնետոմսերի մի մասը:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մերձավոր միլիարդատերերից մեկի՝ Նիելի կարողությունը գնահատվում է 10,5 միլիարդ ԱՄՆ դոլար։