Մեծ Բրիտանիայում նոյեմբերի 29-ին վաճառքի է հանվել Հիտլերի անկողնային սպիտակեղենը, որի վրա ասեղնագործված են նացիստական Գերմանիայի խորհրդանիշները` սվաստիկա եւ արծիվ: Աճուրդում նրա մեկ սավանի նախնական գինը 4,5 հազար դոլար է եղել, սակայն այն վաճառվել է 2000 ֆունթ սթերլինգով (3,2 հազար դոլար): Գնորդն անհայտ է, ով աճուրդին մասնակցել է ինտերնետի միջոցով, հաղորդում է ВВС-ն:
Վաճառքի հանված սավանները, որոնք ֆյուրերն օգտագործել է իր մյունխենյան տանը, վաճառվել են տան կառավարչի կողմից:
Դրանք մի քանի տարի առաջ ձեռք էր բերել մի գերմանացի մասնավոր կոլեկցիոներ, ով որոշել է դրանք հանել վաճառքի, հաղորդում է «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ը:




























