ԱՄՆ Վիրջինիա նահանգի բնակիչ Ահարոն Էնդրյուսը իր հոր նվիրած վիճակախաղի տոմսով շաբաթական ցմահ 1000 դոլար է շահել, հայտնում է UPI-ն։

Էնդրյուսը Վիրջինիայի վիճակախաղի ներկայացուցիչներին պատմել է, որ ինքն ու իր կինը ապրիլի իրենց հարսանիքից անմիջապես հետո սկսել են ապրել հոր նկուղում:

Ըստ Էնդրյուսի՝ հայրը գնել է տոմսը օգոստոսի 3-ին, և այն ի վերջո համապատասխանել է առաջին հինգ թվերին:

Էնդրյուսը որոշել է իր շահումը ստանալ 1 միլիոն դոլարի միանվագ վճարի տեսքով։ Նա նշել է, որ այս գումարն իրեն տուն գնելու հնարավորություն կընձեռի։

Երիտասարդի հայրը կատակել է, թե ինքը միշտ այդպես էլ նախատեսել էր:

«Դա լավագույն միջոցն էր, որ տղայիս դուրս հանեմ նկուղիցս»,- ասել է հայրը։