Ամռան ամիսներին Արմավիրի մարզային գրադարանում իրականացվել է 19 միջոցառում. գրանցվել է 2056 ընթերցող,  իսկ  այցելուների թիվը կազմել է 11864։ «Մշակույթը  պահպանվում և փոխանցվում է սերունդներին ծեսերի ու ավանդույթների շնորհիվ» խորագիրը կրող կրթաճանաչողական ծրագրի շրջանակում իրականացվել է Վարդավառի ծիսակարգը՝ պատրաստվել է ավանդական «Խնդունը»:

ԿԳՄՍ նախարարությունից NEWS.am-ին տեղեկացնում են, որ կազմակերպվել  են  ձեռագործության և դիզայնի գործնական  ուսուցման  դասընթացներ:

Շարունակվել է համագործակցությունը համայնքային գրադարանների հետ: Կազմակերպվել  են  մի շարք այցեր Արմավիր  քաղաքի  մանկապարտեզներ, որոնցում բեմականացվել են հեքիաթներ և  իրականացվել բացօթյա  ընթերցումներ։

Գրադարանում ներկայացվել է Լիլի Մեսրոպյանի  «Իմ  բաժինը  երկինքը» խորագիրը  կրող  տիկնիկների  ցուցահանդեսը։ «Ընտանեկան գրադարանավար» ծրագրի շրջանակում շարունակվել են այցելությունները տարեց և տեղաշարժման խնդիր ունեցող   ընթերցողներին։