Հետազոտողները հայտնաբերել են 2000-ամյա հռոմեական ռազմական ճամբար Շվեյցարիայի լեռներում, գրել է Live Science-ը։
Ճամբարը գտնվում է Ալպերում, Շվեյցարիայի արեւելքում եւ Իտալիայի հյուսիսում, 2 220 մետր բարձրությունում։ Հռոմեական կայսրության ժամանակներում այն եղել է պաշտպանիչ պատ։ Ճամբարը կառուցվել է մ.թ.ա. 1-ին դարում, գտնվում է այնտեղ, որտեղից բացվում է տեսարան հռոմեական դարաշրջանի հանրահայտ մարտադաշտի վրա, նշվել է Գրաուբյունդեն կանտոնի հայտարարությունում։
2023թ. «կամավոր դետեկցիոնիստը» հայտնաբերել է թաքնված ճամբարը՝ օգտագործելով լիդարի օգնությամբ ստացված տեղեկությունը։
Մինչ այդ հետազոտողներն իմացել էին միայն մարտադաշտի մասին, որը գտնվում է ճամբարի տակ, 900 մետր խորության վրա։
Հետազոտողները պարզել են, որ ճամբարը գտնվում է «շահեկան դիրքում»։ Սենսացիոն բացահայտումը ցույց է տալիս, որ ավելի քան 2000 տարի առաջ հռոմեական զորքերը ստիպված էին հաղթահարել լեռնանցումները, որպեսզի հասնեն այդտեղ, նշել են գիտնականները։
Տեղանքի հետագա ուսումնասիրությունը թույլ է տվել հայտնաբերել բազմաթիվ հռոմեական նմուշներ՝ զենք, պարսատիկներ, մեխեր, նշվել է հայտարարությունում։ Պարսատիկները դրոշմված են երրորդ լեգեոնի զինանշանով, որը հռոմեական կայսերական բանակի ստորաբաժանում էր։





























