Մեքսիկական քաղաքներից մեկում տեղի է ունեցել Գինեսի ռեկորդի հաջող սահմանման փորձ. պատրաստվել է աշխարհում ամենամեծ պանրի գլուխը պանրի ժապավենից, գրել է UPI-ն։

Օահակա նահանգի կառավարությունը եւ Ռեյե-Էթլայի քաղաքապետարանը միավորել են ջանքերը ռեկորդի սահմանման համար։

Պանրագործներն օգտագործել են պտտվող սեղանը, որպեսզի ստեղծեն մեծ պանրագունդ, որը հայտնի է նաեւ որպես Օահակայի պանիր։

Պանրի այդ գլուխը համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ կազմելով 636,1 կիլոգրամ։

Կազմակերպիչների խոսքով՝ պանրի ստեղծման համար պահանջվել է 9 997 լիտր կաթ։